Ընդունելություն ՀՊՏՀ մարզական խմբակներում

09.09.2021
Դիտումների քանակ՝ 1108

Սիրելի՛ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզական խմբակների հավաքականները կատարում են լրացուցիչ ընդունելություն։

Խմբակներում կարող են ընդգրկվել բակալավրիատի 1-4-րդ կուրսերի բոլոր ուսանողները, ինչպես նաև մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները /առկա և հեռակա/:
Ցանկացողները կարող են դիմել ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոն /Հեռ․՝ 010-593-410/:

Համալսարանում գործում են հետևյալ մարզական խմբակները.

  • վոլեյբոլ (տղաներ, աղջիկներ)
  • բասկետբոլ (տղաներ, աղջիկներ)
  • բազկամարտ
  • աթլետիզմ
  • սեղանի թենիս
  • շախմատ
  • ֆուտզալ (տղաներ)
  • հրաձգություն
  • աերոբիկա
  • թեքբոլ (տղաներ)
  • բադմինտոն
  • մենամարտեր

Հիշեցնենք, որ համալսարանում գործող բոլոր մարզական խմբակներին մասնակցությունն անվճար է:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնը։