ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն փորձնակության է հրավիրում մոտիվացված երիտասարդների
20.04.2020
Դիտումների քանակ՝ 2053
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն փնտրում է մոտիվացված, եռանդուն և նպատակասլաց երիտասարդների, որոնք եռամսյա փորձնակությունն բարեհաջող անցնելուց հետո կհամալրեն բանկի կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտի թիմը։ Բանկից ստացված հայտարարությունը ստորև:
Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտի աշխատողների հիմնական գործառույթներն են՝
- Բանկի կողմից առաջարկվող վարկային պրոդուկտների վերաբերյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում
- Նոր հաճախորդների ակտիվ ներգրավում
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, բիզնեսի վերլուծություն, վարկունակության գնահատում
- Վարկային փաթեթի ձևավորում, փաստաթղթաշրջանառության կազմակերպում
- Վարկի տրամադրում և սպասարկում
- Տրամադրված վարկերի մոնիտորինգի իրականացում
Ծրագրին կարող են դիմել՝
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի բակալավրիատի վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողներ, որոնք ունեն՝
- Բարձր ուսումնական առաջադիմություն
- Ուժեղ անալիտիկ մտածելակերպ
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Թիմում արդյունավետ, ծանրաբեռնված և սեղմ ժամկետներում աշխատանք կատարելու կարողություն
Դիմելու ընթացակարգ՝ |
Ներկայացված պահանջներին համապատասխանող ուսանողները կարող են իրենց ինքնակենսագրական (CV) ուղարկել հետևյալ էլ. հասցեով` hr@araratbank.am ՝ նշելով «Internship» անվանումը “Subject” դաշտում։
Դիմելու վերջնաժամկետն է՝ 07/05/2020