ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է հետազոտական ծրագրերի մրցույթ

17.04.2020
Դիտումների քանակ՝ 2163

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազոտությունների իրականացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսարանի ուսանողների, մագիստրոսների և ասպիրանտների ներգրավման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարակումների ավելացման նպատակով՝ արտաքին շահառուների հետ խորհրդակցությունների արդյունքում հայտարարում է ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների ներգրավմամբ հետազոտական ծրագրի իրականացման մրցույթ՝ 3 հետևյալ թեմաներով՝

  1. Պետական մասնակցությամբ բժշկական կազմակերպությունների կառավարման արդյունավետության գնահատում:
  2. Ագրոզբոսաշրջության զարգացման հնարավորությունների գնահատումը ՀՀ մարզերում (ՀՀ Լոռու և Տավուշի օրինակով):
  3. Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցության հեռանկարները  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում:

Թեմաների տեխնիկական առաջադրանքը, ներկայացվող պահանջները և բոլոր մանրամասները ներկայացված են վերը նշված թեմաների վերնագրերի ներքո՝ ակտիվ հղումներով: Հղումների ներքո առկա տեքստերում են նաև հայտերի հավելվածները: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 11-ն է:

Հիշեցնենք, որ կենտրոնի կողմից օրերս հայտարարվել էր ևս 7 հետազոտական թեմաների մրցույթ, որի մասին մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ: