ՀՊՏՀ-ում կներկայացվեն «Դարձի՛ր բանկիր» և «Ամբասադոր» ծրագրերը

09.04.2024
Դիտումների քանակ՝ 306

Հարգելի՛ ուսանողներ, ապրիլի 12-ին ժամը 12։30-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի թիվ 315 լսարանում (կառավարման ֆակուլտետ) «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնագետները ձեզ կներկայացնեն բանկի կողմից առաջարկվող «Դարձի՛ր բանկիր» և «Ամբասադոր» ծրագրերը։ «Դարձի՛ր բանկիր» նախաորակավորման ծրագիրը աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար է, իսկ «Ամբասադոր»-ը՝ առաջատար բուհերում Արդշինբանկի ներկայացուցիչը կամ դեսպանը դառնալու համար:

Այս ծրագրի շրջանակներում դուք հնարավորություն կունենաք ստանալու կրթաթոշակ՝ 3 ամիս ժամկետով, մասնակցելու Արդշինբանկի կողմից իրականացվող միջոցառումներին և այլն:

Մանրամասները՝ հանդիպման ժամանակ