ՀՊՏՀ-ում կներկայացվեն ՀՀ ՊԵԿ-ում աշխատանքի ընդունվելու հնարավորությունները

10.04.2024
Դիտումների քանակ՝ 578

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպում է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների և ուսանողների հանդիպում՝ իրազեկելու Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքի ընդունվելու հնարավորությունների մասին։ Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը 12․30-ին՝ ՀՊՏՀ թիվ 315 լսարանում (կառավարման ֆակուլտետ)։

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները ներկայացնելու են մաքսային և հարկային ծառայող դառնալու գործընթացները, առանձնահատկությունները և հնարավորությունները։ Կներկայացվեն նաև ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող ծրագրերը և դասընթացները, որոնց վերջնարդյունքում մասնակիցները կապահովվեն հարկային և մաքսային ծառայություններում աշխատանքի հնարավորությամբ։

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները կպատասխանեն ուսանողների հարցերին և մանրամասն կանդրադառնան ՊԵԿ համակարգում աշխատանքի անցնելու գործողությունների հաջորդականությանը։