«Հայկական ծրագրեր»-ի օրեր ՀՊՏՀ ուսանողների համար

03.10.2022
Դիտումների քանակ՝ 1490

2022 թ. նոյեմբերին «Հայկական ծրագրեր» ընկերությունն անցկացնելու է բաց դռների օրեր ՀՊՏՀ ուսանողների համար: Հանդիպումը տեղի կունենա հետևյալ հասցեում` Չարենցի 1, 1-ին մասնաշենք, 4-րդ հարկի դահլիճ:

ՀԾ փորձառու մասնագետները կներկայացնեն ՀԾ համակարգերը, թիմը և լավագույն մասնագիտական կարիերա կառուցելու հնարավորությունը, այնուհետև կպատասխանեն ուսանողների հարցերին։ Ընթացքում կլինի ընդմիջում-հյուրասիրություն, իսկ վերջում ներկաներին կտրվի ՀԾ համակարգերի դասընթացներին մասնակցելու և հետագայում աշխատանքի անցնելու նպատակով ինքնակենսագրականներ լրացնելու հնարավորություն։

Հանդիպման օրվա և ժամի մասին տեղեկությունը կուղարկվի էլփոստով։

Մասնակցության համար անհրաժեշտ է սքանավորել QR-ը կամ անցնել սույն հղմամբ և լրացնել անձնական տվյալները։