Ի գիտություն դիմորդների. ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը կաշխատի ոչ աշխատանքային և հանգստյան օրերին

04.07.2019
Դիտումների քանակ՝ 1133

Հարգելի' դիմորդներ, ի պատասխան ձեր հարցերի, տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը հուլիսի 5-ին, 6-ին և 7-ին աշխատելու է լիարժեք գրաֆիկով՝ ժամը 9.00-17.30 –ը: Եվ կրկին հիշեցնում ենք, որ առկա բակալավրիատի դիմորդները միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթը (ատեստատը)`   ստացականով պետք է ընդունող հանձնաժողով ներկայացնեն մինչև հուլիսի 10-ը: Ուշադրություն. համապատասխան ժամկետում ատեստատը չներկայացրած դիմորդները ընդունելության մրցույթին չեն մասնակցի: