ՀՊՏՀ ուսանողները՝ որպես կամավորներ, հրավիրվում են համահայկական ամառային խաղերին

04.07.2019
Դիտումների քանակ՝ 1091

Կամավորությունը մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց է, և պատահական չէ, որ գործատուներն առանձնակի կարևորում և խրախուսում են այն:

Սիրելի' ուսանողներ, ձեզ ենք ներկայացնում ամառային արձակուրդների ընթացքում կամավորության փորձ ձեռք բերելու կամ այդ փորձը հարստացնելու հերթական առիթը: Օգոստոսի 5-17-ը Երևանում և Արցախում կանցկացվեն համահայկական ամառային յոթերորդ խաղերը, որոնց իրագործման համար հարկավոր են կամավոր ուսանողներ:

Սիրելի՛ ուսանողներ, վստահ եղեք՝ սա ինքնադրսևորման և ինքնազարգացման հիանալի եղանակ է, ակտիվ հանգստի տարբերակ և Հայաստանն ու Արցախն ավելի լավ ճանաչելու հնարավորություն: Ցանկացողները մինչև հուլիսի 9-ը (հուլիսի 9-ը ներառյալ) պետք է զանգահարեն ՀՊՏՀ ընդհանուր բաժին (հեռ.` (+374 10) 593-423) և գրանցվեն: