ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրականացման մրցույթ

24.09.2019 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1637

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազո­տական կենտրոնը, համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը համայնքի շահերին ի նպաստ բերելու, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազոտությունների իրակա­նացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսա­րանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և մագիստրոսների ներգրավ­ման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարակումների ավելացման նպատակով՝ արտաքին շահառուների հետ խորհրդակցությունների արդյունքում հայտա­րարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրականացման մրցույթ՝ «ՀՀ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի մշակում» թեմայով:

Բոլոր մանրամասներին, պայմաններին և ժամկետներին կարող եք ծանոթանալ կենտրոնից հրապարակման ներկայացված կից փաստաթղթից: