Տեղեկատվական հանդիպում՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ֆորումին ընդառաջ

24.09.2019
Դիտումների քանակ՝ 1027

Ս․թ․ սեպտեմբերի 26-ին, ժամը 14։10-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստերի սրահում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից կազմակերպվող «Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումին (“Transforming Intelligence” Global Innovation Forum) ընդառաջ։ Հիմնադրամի ներկայացուցիչներ Արմինե Պետրոսյանը և Մհեր Մաթևոսյանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն ֆորումի վերաբերյալ, ինչպես նաև կպատասխանեն հարցերին։ Հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ՀՊՏՀ աշխատակիցներն ու ուսանողները։

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: