ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը անցկացնում է հարցումներ
Հարգելի ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ, ՀՀ առողջապահության համակարգի աշխատակիցներ և ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից շարունակվում են իրականացվել մեր երկրի տնտեսական զարգացմանն ու հզորացմանը միտված ոլորտային հետազոտական աշխատանքները:
Առողջապահական ոլորտի, մասնավորապես՝ պետական մասնակցությամբ կազմակերպությունների, վաղվա օրը նախանշելու և այն իրականություն դարձնելու նպատակով կատարվող հետազոտական աշխատանքի շրջանակում մեր հետազոտական խումբն իրականացնում է հարցումներ, որոնք դասակարգված են ըստ խմբերի:
Էլեկտրոնային հարցաթերթիկն անանուն է և դրա լրացումը Ձեզնից կպահանջի մի քանի րոպե։ Բավական է ընտրել ձեզ համապատասխանող հղումը և պատասխանել տվյալ հարցաթերթիկի բոլոր հարցերին՝ հակառակ պարագայում հարցաթերթիկը հնարավոր չի լինի ուղարկել, և ապա սեղմել «ուղարկել» կոճակը:
Հարցաթերթիկների վերլուծությունը հնարավորություն կընձեռի մեր հետազոտողներին պատկերացում կազմել հասարակական տրամադրությունների և ոլորտի մասնագետների մոտեցումների մասին և, հետևաբար, խիստ օգտակար կլինի պետական մասնակցությամբ առողջապահական կազմակերպությունների կառավարման ձևի և որակի վերաբերյալ իրատեսական և իրագործելի արդյունավետ առաջարկներ կազմելու համար:
Խնդրում ենք մասնակցել հարցումներին: Համոզված ենք, որ միայն նպատակային աշխատանքով և համատեղ ուժերով ենք դուրս գալու այսօրվա ծանր իրականությունից և քայլելու պետության հզորացման ու հաղթանակների ճանապարհով:
Բժշկական կազմակերպության ղեկավար անձնակազմի հարցումը կարող եք տեսնել այստեղ, բժշկական անձնակազմի հարցումը՝ այստեղ, սոցիոլոգիական հարցումը՝ այստեղ:
Հետազոտական կենտրոնը կանխավ իր շնորհակալությունն է հայտնում հարցմանը մասնակցելու համար: