Գիտահետազոտական առաջարկների ֆինանսավորման հնարավորություններ
27.11.2020
Դիտումների քանակ՝ 1487
Ներկայացնում ենք գիտահետազոտական առաջարկների ֆինանսավորման հնարավորություններ: Այն առաջարկող հիմնադրամները և մյուս մանրամասները կարող եք տեսնել ստորև:
- Տնտեսագիտական փորձարարական հետազոտությունների միջազգային հիմնադրամը (International Foundation for Research in Experimental Economics (IFREE)) տրամադրում է մինչև 10,000 ԱՄՆ դոլարի չափով փոքր դրամաշնորհներ հետազոտական նախագծերի իրականացման համար։ Ֆինանսավորման նախապատվությունը կտրվի այն առաջարկներին, որոնք ներառում են մեկ կամ ավելի հետազոտողներ, ովքեր մասնակցել են IFREE սեմինարին որպես ուսուցիչ կամ ուսանող և/կամ ստացել են IFREE-ի նախնական/հետդոկտորական աջակցություն: Հետազոտական առաջարկը ներկայացնելու վերջնաժամկետ՝ 2021թ. փետրվարի 1-ն է: Հետազոտական առաջարկների ներկայացման մանրամասներ՝ այստեղ:
- Բալթյան և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների հիմնադրամ (Foundation for the Baltic and East European Studies) . Շվեդիայի կառավարության կողմից ստեղծված այս հիմնադրամի շահառուն կարելի է դառնալ՝ համագործակցելով Սյոդերտյորնի համալսարանի (Södertörn University) գիտնահետազոտական համայնքի հետ։ Հետազոտական նախագծերի հայտերը կարող են ներկայացվել հիմնադրամ տարին մեկ անգամ: Ֆինանսավորման համար կարելի է դիմել սույն թվականի հունվարի 11-ից մինչև 2021թ-ի փետրվարի 3-ը։Ֆինանսավորման հնարավոր տարբերակների մանրամասներ՝ այստեղ:
- «Ֆոլցվագեն» հիմնադրամն (The Volkswagen Foundation) առաջարկում է գիտահետազոտական նախաձեռնությունների ֆինանսավորման մի քանի հնարավորություն, որոնց մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Ֆինանսավորման համար դիմել կարելի է ամբողջ տարվա ընթացքում։
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել amberd.funds@gmail.com էլ․ հասցեին: