Ի գիտություն ընդունելության մրցույթից դուրս մնացած դիմորդների. ՀՊՏՀ-ն հայտարարում է թափուր տեղերի մրցույթ

15.07.2019
Դիտումների քանակ՝ 3399

Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ՀՊՏՀ-ն հայտարարում է թափուր տեղերի մրցույթ՝ հետևյալ մասնագիտությունների գծով: Հուլիսի 15-20-ը ընկած ժամանակահատվածում կարող եք մասնակցել թափուր տեղերի մրցույթին՝ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում լրացնելով նոր դիմում-հայտ:

Մրցույթի արդյունքները կհաստատվեն հուլիսի 25-ին:

Հավելենք, որ թափուր տեղերի մրցույթ է իրականացվում նաև ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերում՝ հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի), ֆինանսներ (ըստ ոլորտի), կառավարում (ըստ ոլորտի) մասնագիտությունների գծով:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով (Նալբանդյան 128, ֆինանսական ֆակուլտետ, 1-ին հարկ, հեռ.՝ 593 473):

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից