Ի գիտություն առկա մագիստրատուրայի շրջանավարտների

17.07.2019
Դիտումների քանակ՝ 3240

ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի սիրելի'  շրջանավարտներ,  առաջիկա երկու օրերին՝ հուլիսի 18-ին և 19-ին, համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից կարող եք ստանալ ավարտական վկայականները՝ դիպլոմները: Քանի որ համալսարանի անձնակազմը ամենամյա արձակուրդում է լինելու, ապա դիպլոմների հանձնման գործընթացը կվերսկսվի օգոստոսի 19-ին:

Հիշեցնենք դիպլոմի ստացման ընթացակարգը.

  1. գրադարանից վերցնել շրջիկ թերթիկը, որտեղ ստորագրությամբ և կնիքով հավաստվում է, որ դուք գրադարանում գրքային պարտքեր չունեք,
  2. շրջիկ թերթիկով ներկայանալ հաշվապահական հաշվառման բաժին, որտեղ ստորագրությամբ և կնիքով հավաստվում է, որ դուք չունեք ուսման վարձի և, հանրակացարանից օգտվելու պարագայում, հանրակացարանի վճարման պարտք,
  3. նույն թերթիկով արական սեռի շրջանավարտները պետք է ներկայանան նաև ընդհանուր բաժին՝ զինվորական փաստաթղթերը ստուգելու համար,
  4. լրացված շրջիկ թերթիկը ներկայացնել դեկանատ, որտեղ շրջիկ թերթիկի փոխարեն կտրվի տեղեկանք:

Վերջում, անձնագրով պետք է ներկայանալ համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին՝ դիպլոմը ստանալու:

Հեռակա բակալավրիատի դիպլոմների հանձնման ժամանակացույցի վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն:

Հարցերի դեպքում զանգահարել ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին՝ 593 459: