ՀՊՏՀ-ն հայտարարում է մրցույթ՝ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների թափուր տեղերի համար

10.03.2021
Դիտումների քանակ՝ 961

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների թափուր տեղերի համար հայտարարում է մրցույթ:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից և մանրամասնում, որ մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտության դոկտորի կամ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և պրոֆեսորի կամ դոցենտի կոչում ունեցող անձինք, որոնք ունեն առնվազն հինգ տարվա բուհական գիտամանկավարժական կամ բուհական վարչական աշխատանքի ստաժ:

Հավակնորդները, հայտարարության մեջ նշված ժամկետում, մարդկային ռեսուրսների կառավարման բաժին պետք է ներկայացնեն.

  1. դիմում ռեկտորին,
  2. քաղվածք աշխատանքային գրքույկից,
  3. ինքնակենսագրություն,
  4. կադրերի հաշվառման սահմանված կարգով լրացված թերթիկ՝ լուսանկարով,
  5. գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
  6. տպագրված (հրատարակված) գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
  7. մասնաճյուղի գործունեության և զարգացման առաջիկա հնգամյակի ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի մարտի 10-ից 2021 թվականի ապրիլի 8-ը ներառյալ:

Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները սահմանված ժամկետում պետք է ներկայացնել համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ: