ՀՊՏՀ-ն հայտարարում է մասնաճյուղերի տնօրենների մրցույթ

25.09.2018
Դիտումների քանակ՝ 1443

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների թափուր տեղերի համար հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտության դոկտորի կամ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և պրոֆեսորի կամ դոցենտի կոչում ունեցող այն անձինք, ովքեր ունեն առնվազն հինգ տարվա բուհական գիտամանկավարժական կամ վարչական աշխատանքի ստաժ:
Դիմումներն ընդունվում են 2018 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 23-ը ներառյալ՝ Երևան, Նալբանդյան 128 հասցեում:
Դիմումների հետ անձնակազմի կառավարման բաժին (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ) ներկայացնել վերջին հինգ տարիներին հրատարակած գիտական աշխատանքների ցանկը, գիտական աստիճանի և կոչման վկայագրերի պատճենները, կադրերի հաշվառման սահմանված կարգով լրացված թերթիկը՝ լուսանկարով և տվյալ մասնաճյուղի առաջիկա հինգ տարվա զարգացման ծրագիրը:
Մրցույթի հայտարարությանը վերբերող համապատասխան փաստաթուղթը՝ այստեղ:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժինը։