ՀՊՏՀ-ն հայտարարում է ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի թափուր հաստիքների մրցույթ

25.09.2018
Դիտումների քանակ՝ 4292

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար

Ֆակուլտետի դեկան
1.Կառավարման ֆակուլտետ-տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր կամ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
2.Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր կամ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
3. Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր կամ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
4.Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր կամ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Ամբիոնի վարիչ
1. Մակրոտնտեսագիտության ամբիոն- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր կամ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
2. Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն- իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր կամ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ կամ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր կամ քաղաքագիտության թեկնածու, դոցենտ

Դիմումներն ընդունվում են 2018 թվականի սեպտեմբերի 24-ից, հոկտեմբերի 23-ը ներառյալ՝ Երևան, Նալբանդյան 128 հասցեում:
Դիմումների հետ անձնակազմի կառավարման բաժին (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ) ներկայացնել վերջին հինգ տարիներին հրատարակած գիտական աշխատանքների ցանկը, գիտական աստիճանի և կոչման վկայականների պատճենները և կադրերի հաշվառման սահմանված կարգով լրացված թերթիկը՝ լուսանկարով և տվյալ ստորաբաժանման առաջիկա հինգ տարվա զարգացման ծրագիրը:
Համապատասխան փաստաթղթին կարող եք ծանոթանալ նաև այստեղ:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժինը