ՀՊՏՀ դիմորդի աջակցման միջոցառում՝ կրթական ցուցահանդեսում

26.04.2021
Դիտումների քանակ՝ 452

Սիրելի´ հետևորդներ, ապրիլի 29-ին, ժամը 14.30-ին ՀՊՏՀ-ն հրավիրում է մասնակցելու ՀՊՏՀ դիմորդի աջակցման տեղեկատվական, ճանաչողական հերթական միջոցառմանը, որը տեղի կունենա «Կրթություն և կարիերա էքսպո-2021» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ընթացքում՝ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրի միջոցառումների սրահում (Հակոբ Հակոբյան փող., 3 շենք):