ՀՊՏՀ նոր մագիստրոսական ծրագրերը կներկայացվեն կրթական ցուցահանդեսում

26.04.2021
Դիտումների քանակ՝ 513

Սիրելի´ ուսանողներ, ապրիլի 30-ին, ժամը 12.30-ին ՀՊՏՀ-ն հրավիրում է մասնակցելու Տնտեսագիտական համալսարանում ներդրված արդիական և պահանջված ՀՊՏՀ նոր մագիստրոսական ծրագրերի շնորհանդեսի:

Միջոցառումը տեղի կունենա «Կրթություն և կարիերա էքսպո-2021» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ընթացքում՝ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրի միջոցառումների սրահում (Հակոբ Հակոբյան փող., 3 շենք):