ՀՊՏՀ երկօրյա ճամբար՝ 11-12-րդ դասարանցիների համար

10.10.2022
Դիտումների քանակ՝ 987

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հոկտեմբերի 28-ին և 29-ին հրավիրում է մասնակցելու ASUE AUTUMN CAMP 2022-ին։

ASUE AUTUMN CAMP 2022-ի շրջանակներում նախատեսվում են հետաքրքիր բանախոսություններ տնտեսագիտական, ֆինանսական, մարքեթինգային տարբեր թեմաների շուրջ, ինտերակտիվ խաղեր և թիմային առաջադրանքներ։

Ե՞րբ՝ հոկտեմբերի 28 և 29
  Որտե՞ղ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Նալբանդյան 128)
  Ովքե՞ր կարող են մասնակցել՝ 2022 թ․ սեպտեմբերի դրությամբ 11-12-րդ դասարանների աշակերտները
  Գրանցման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 24, ժամը 18։00
  ASUE AUTUMN CAMP 2022-ի օրակարգ
  ASUE AUTUMN CAMP 2022-ի գրանցման հղում

  • ASUE AUTUMN CAMP 2022-ին մասնակցությունն անվճար է։
  • Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով՝ մոտիվացիոն նամակի հիման վրա։

Սիրով սպասում ենք ձեզ։