ՀՊՏՀ ուսանողներին կներկայացվեն Cognaize ընկերությունում աշխատանքի հնարավորությունները

11.10.2022
Դիտումների քանակ՝ 647

Սիրելի՛ ուսանողներ, hոկտեմբերի 13-ին, ժամը 13։40-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում կհյուրընկալվեն Cognaize ընկերության ներկայացուցիչները, որոնք ՀՊՏՀ ուսանողներին կպատմեն կազմակերպությունում աշխատելու հեռանկարների ու հնարավորությունների մասին։

Cognaize-ը ֆինանսական համակարգում տվյալների վերլուծությամբ զբաղվող միջազգային կազմակերպություն է, որը մեր ուսանողներին առաջարկում է հեռավար աշխատանք՝ ճկուն գրաֆիկով։

Կազմակերպության մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով Cognaize-ի պաշտոնական կայք։