Մեկնարկում է «ՀՊՏՀ աշնանային ճամբար-2023»-ը

20.10.2023
Դիտումների քանակ՝ 1893

Սիրելի′ դիմորդներ, ՀՊՏՀ-ն ուրախությամբ հայտարարում է հերթական աշնանային ճամբարի մեկնարկի մասին։ Ճամբարին կարող են մասնակցել ՀՀ ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված և իրենց ուսումը ՀՀ ավագ դպրոցներում շարունակող աշակերտները։
«ՀՊՏՀ աշնանային ճամբար-2023»-ի շրջանակներում նախատեսվում են հետաքրքիր բանախոսություններ մասնագիտական կողմնորոշման, տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի և այլ թեմաների շուրջ, ինտերակտիվ խաղեր, թիմային առաջադրանքներ և շա՜տ նվերներ։

Ե՞րբ՝ նոյեմբերի 4-ին և 5-ին
Որտե՞ղ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (Նալբանդյան 128)
Ովքե՞ր կարող են մասնակցել՝ 2023 թ․ սեպտեմբերի դրությամբ 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները
Գրանցման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 29, ժամը 18։00

«ՀՊՏՀ աշնանային ճամբար-2023»-ի օրակարգը, գրանցման հղումը

  • «ՀՊՏՀ աշնանային ճամբար-2023»-ին մասնակցությունն անվճար է։
  • Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով՝ մոտիվացիոն նամակի հիման վրա։