Հայտարարվում է «ՀՊՏՀ լավագույն ուսանող-2019» մրցույթ. հայտերի ընդունումն սկսված է

07.11.2019
Դիտումների քանակ՝ 1180

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին ընդառաջ իրականացնում է «ՀՊՏՀ լավագույն ուսանող-2019» մրցանակաբաշխությունը:

Մրցույթը հայտարարվում է 6 անվանակարգով՝

  • «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող»
  • «Լավագույն ուսանող-մարզիկ»
  • «Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող»
  • «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող»
  • «Բարի սիրտ»  (նոր անվանակարգ)
  • «ՀՊՏՀ լավագույն ուսանող»:

Յուրաքանչյուր անվանակարգին դիմելու համար սահմանված պայմաններին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ հետևյալ հղումով, և ներբեռնել կից հավելվածը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 22-ն է:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդից: