Մեկնարկում են դասախոս-ուսանող մարզական խաղերը. հրավիրվում են մարզասերները

11.11.2019
Դիտումների քանակ՝ 1015

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից հայտնում են, որ Երիտասարդական տոներին ընդառաջ ՀՊՏՀ-ում նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին մեկնարկում են «Դասախոս-ուսանող» մարզական խաղերը: Ֆուտզալ և վոլեյբոլ մարզաձևերում կմրցեն դասախոսներն ու ուսանողները: Խաղերը դիտելու և թիմերին ոգևորելու են հրավիրվում բոլոր մարզասերները:

Կազմակերպիչը ուսանողական խորհուրդն է՝ բուհի ղեկավարության աջակցությամբ: