ՀՊՏՀ կարիերայի կենտրոնը համալրում է տեղեկատվական շտեմարանը․ շտապեք գրանցվել

23.02.2022
Դիտումների քանակ՝ 1408

Հարգելի´ ուսանողներ,

ՀՊՏՀ կարիերայի կենտրոնը տեղեկություններ է հավաքագրում այն ուսանողների և շրջանավարտների վերաբերյալ, որոնք աշխատանք են փնտրում: Կարիերայի կենտրոնի տեղեկատվական շտեմարանում գրանցվելով՝ Դուք Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հայտարարություններ ՀՊՏՀ գործընկեր-կազմակերպություններում առկա թափուր հաստիքների, ՀՊՏՀ միջազգային ծրագրերի, ոլորտի լավագույն մասնագետների կողմից կազմակերպված վարպետության դասերի և վերապատրաստումների վերաբերյալ:

ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի առաջարկներին ծանոթանալու համար կարող եք հետևել նաև կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Շտապեք գրանցվել, մշտապես զգալ իրադարձությունների, փոփոխությունների զարկերակը և բաց չթողնել լավագույն հնարավորությունը:

Հետաքրքրվողները կարող են լրացնել հետևյալ հարցաթերթը։