«Համագործակցությունը՝ հաջողության բանաձև. reArmenia». վարպետության դաս ՀՊՏՀ-ում

24.02.2022
Դիտումների քանակ՝ 462

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Առաջին Բիզնես Դպրոցի նախաձեռնությամբ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը մարտի 4-ին, ժամը 12։30-ին ՀՊՏՀ նիստերի սրահում դասախոսելու է  «Համագործակցությունը՝ հաջողության բանաձև. reArmenia» թեմայով։

Գևորգ Պողոսյանը քրաուդֆանդիգի ոլորտում աշխարհում առաջատար The Crowdfunding Formula մարքեթինգային ընկերության և Global AM ՀԿ-ի համահիմնադիրն է: