ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը հրավիրում է եզրափակիչ խաղի դիտման

16.05.2019
Դիտումների քանակ՝ 2082

Մայիսի 6-ից մեկնարկել է ՀՀ 20-րդ ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի առաջնությունը: ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը 18 թիմերի պայքարում այսօր կիսաեզրափակչում 6։4 հաղթելով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմին՝ վաղը, մայիսի 17-ին, եզրափակչում հանդիպելու է Վանաձորի պետական համալսարանի թիմին:

Հանդիպումը կկայանա ժամը 17.00-ին, ԵՊՀ-ի մազադահլիճում։

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների ամբիոնից ֆուտբոլասերներին հրավիրում են հետևելու խաղին: