Հայ-ավստրիական կոնտակտային սեմինարի հրավեր

16.05.2019
Դիտումների քանակ՝ 587

«Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակից հայտնում են, որ մայիսի 16-17-ին տեղի է ունենալու Ավստրիայի համալսարանական պատվիրակության առաջին այցը Երևան, և կայանալու է Հայ-ավստրիական կոնտակտային սեմինար:

Ավստրիական «Էրազմուս+» ազգային գործակալությունը (OeAD-GmbH) Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում «Էրազմուս+» ազգային գրասենյակների աջակցությամբ կազմակերպում է մեկշաբաթյա գործընկերային այց դեպի Հարավային Կովկասի երեք հանրապետություններ։ Տարածաշրջան այցելելու հիմնական նպատակն է «Էրազմուս+» դրամաշնորհների օգնությամբ ամրացնել ընթացիկ համագործակցություններն ու նոր կապեր հաստատել ավստրիական և հարավկովկասյան համալսարանների միջև։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակից ստացված մամուլի հաղորդագրությունից, որը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային ծրագրերի բաժինը: