«ՀՊՏՀ շրջանավարտ-2023»-ը կկայանա հուլիսի 7-ին
2023 թվականի հուլիսի 7-ին կկայանա ավանդական և բոլորի կողմից սպասված ու սիրված դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը, որը կունենա նաև ժամանցային մաս և կներկայանա նոր ձևաչափով:
Ի՞նչ է սպասվում մեր սիրելի շրջանավարտներին։
· Դիպլոմների հանձնման պաշտոնական արարողություն առկա և հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար
Դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը կազմակերպվելու է ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) մեծ դահլիճում, որտեղ յուրաքանչյուր շրջանավարտ իր դիպլոմը կստանա բեմահարթակում: Յուրաքանչյուր ֆակուլտետի համար սահմանվել է դիպլոմների հանձնման ժամանակացույց․
9․30-12․30՝ կառավարման ֆակուլտետ
12։30-15։30՝ ֆինանսական ֆակուլտետ
15։30-17։30՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ
17։30-19։00՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ
· Ժամանցային մաս՝ բոլորի համար
ՀՊՏՀ բակում հուլիսի 7-ին, ժամը 10։00-19։00-ն ձեզ սպասում են հետաքրքրաշարժ մրցույթներ, բազմապիսի նվերներ, նկարվելու յուրահատուկ անկյուններ, նեթվորքինգ։
Դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու և շրջանավարտի ավարտական հագուստ ձեռք բերելու համար խնդրում ենք ԱՆՊԱՅՄԱՆ լրացնել հետևյալ հարցաթերթը:
Առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի 2023 թ. շրջանավարտներին անհրաժեշտ է մինչև հուլիսի 7-ը այցելել ՀՊՏՀ ուսումնական բաժին՝ գրանցամատյանում ստորագրելու: Այս մասին մանրամասները կարող եք տեսնել այստեղ։ Հեռակա կրթաձևերի ուսանողները դեռ չպետք է մոտենան ուսումնական բաժին։ Այդ մասին կտրվի լրացուցիչ հայտարարություն։