«ՀՊՏՀ շրջանավարտ-2022»-ը կկայանա հուլիսի 8-ին

23.06.2022
Դիտումների քանակ՝ 904

ՀՊՏՀ այս տարվա շրջանավարտների համար կազմակերպվում է ավանդական դարձած և բոլորի կողմից այդքա՜ն սպասված միջոցառումը՝ ավարտական երեկոն։

Ավարտական միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ Նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, ՀՊՏՀ լավագույն գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, ՀՊՏՀ նախկին տարիների շրջանավարտներ:

Ի՞նչ է սպասվում մեր սիրելի շրջանավարտներին՝

  • դիպլոմների հանձնում
  • լավագույն շրջանավարտների պարգևատրում
  • հետաքրքրաշարժ մրցույթներ և նվերներ
  • հյուրասիրություն
  • լուսանկարվելու բազմաթիվ յուրահատուկ անկյուններ (սելֆի հայելի, վիդեոսպիններ, օսկարի գորգ և այլն)
  • համերգային կատարումներ. սաքսոֆոնահար Մոսս Բաբաջանյան, երգչուհի Լիլիթ Օսիպյան (D Litte)
  • Party DJ Վակցինայի հետ

Վայրը` ՀՊՏՀ բակ
Օրը՝ հուլիսի 8
Ժամը՝ 17։30

Միջոցառումը կազմակերպվում է ՀՊՏՀ այս տարվա բոլոր շրջանավարտների համար, սակայն այդ օրն ավարտական վկայականներ (դիպլոմներ) կստանան միայն առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի շրջանավարտները։ Մասնակցելու համար մինչև հուլիսի 5-ն անպայման գրանցվեք հետևյալ հղմամբ։

Չմոռանաք ներկայանալ ուսանողական անցաթղթերով կամ ուսանողական տոմսերով և, իհարկե, բարձր տրամադրությամբ։

Հ.Գ. Առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի շրջանավարտներին խնդրում ենք մինչև միջոցառումը, ըստ սույն ժամանակացույցի, անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով մոտենալ ՀՊՏՀ ուսումնական բաժին՝ ստորագրելու դիպլոմների հատկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը։