ՀՊՏՀ-ն հրավիրում է աշխատանքի ուսումնական բաժնի մեթոդիստի
ՀՊՏՀ-ն ուսումնական բաժնի մեթոդիստի պաշտոնի համար աշխատակից է փնտրում։ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից ստացված հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
Ուսումնական բաժին
ՊԱՇՏՈՆԸ`
Մեթոդիստ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`
- ստուգել համակարգչային, թեստային և բանավոր քննությունները, ստուգարքների բոլոր մասնագիտությունների գծով առարկաները՝ համաձայն ուսումնական տարեկան (օպերատիվ) պլանների։ Ստուգել քննագրաֆիկները՝ ըստ ուսումնական տարեկան օպերատիվ պլանների և ժամանակացույցի, համակարգել դրանք և ներկայացնել հաստատման,
- իրականացնել առկա և հեռակա բոլոր կրթաձևերի քննությունների և ստուգարքների ամփոփաթերթերի ստուգում, համարակալում և հաշվառում,
- իրականացնել քննական թերթերի (ուղեգրերի) համարակալում, հաշվառում և բաշխում ըստ ֆակուլտետների,
- հաստատման ներկայացնել լուծարքների գրաֆիկները,
- իրականացնել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների մատյանների ստուգում և համեմատում զեկուցագրերի հետ, զեկուցագրերի նախապատրաստում հաստատման, ստուգել դասացուցակները,
- իրականացնել ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ ձևաթղթերի մշակում և պատրաստում տպագրության,
- իրականացնել համալսարանի կանոնադրությամբ, բաժնի կանոնադրությամբ, ռեկտորի հրամաններով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
- բարձրագույն կրթություն,
- առնվազն 1 (մեկ) տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- օրենսդրության և իրավական ակտերի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ,
- համակարգչային ծրագրերի` Microsoft Office-ի (Word/Excel) գերազանց իմացություն,
- հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ, թիմում աշխատելու հմտություն և կազմակերպվածություն:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ՝ 25 նոյեմբերի 2021թ. |
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 05 դեկտեմբերի 2021թ. |
CV-ն կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլ-փոստին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։
Հարցազրույցի կհրավիրվեն CV-ի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ․ https://asue.am/ :