ՀՊՏՀ-ն աշխատանքի է հրավիրում միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետի

25.11.2021
Դիտումների քանակ՝ 981

ՀՊՏՀ-ն միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի համար աշխատակից է փնտրում։ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից ստացված հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
Միջազգային կապերի բաժին
ՊԱՇՏՈՆԸ`
Գլխավոր մասնագետ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`

  • Համակարգել համալսարանի միջազգային դրամաշնորհային ծրագրերը, այդ թվում՝
  • մասնակցել միջազգային դրամաշնորհային ծրագրերի հայտերի լրացման գործընթացին,
  • իրականացնել համալսարանի միջազգային դրամաշնորհային ծրագրերի փաստաթղթավորումը,
  • իրականացնել և համակարգել միջազգային դրամաշնորհային ծրագրերով նախատեսված միջոցառումները,
  • իրականացնել գործընկերների հետ նամակագրությունը,
  • պատրաստել միջազգային դրամաշնորհային ծրագրերի հաշվետվությունները:
  • Մասնակցել օտարերկրյա դիմորդների հավաքագրման գործընթացին:
  • Մասնակցել բուհի վարկանշավորման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման գործընթացին:
  • Մասնակցել համալսարանի փոխանակման և շարժունության իրականացման ծրագրերին:
  • Իրականացնել համալսարանի միջազգային համագործակցության այլ աշխատանքներ:

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն 1 (մեկ) տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • համակարգչային ծրագրերի` Microsoft Office-ի (Word/Excel) գերազանց իմացություն,
  • նախագծերի կառավարման ունակություն,
  • ծանրաբեռնված և բազմակողմանի աշխատելու ունակություն,
  • կազմակերպչական հմտություններ:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ՝                      25  նոյեմբերի    2021թ.
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝  05  դեկտեմբերի 2021թ.

CV-ն կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլ-փոստին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Հարցազրույցի կհրավիրվեն CV-ի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ․ https://asue.am/ :