ՀՊՏՀ-ն աշխատանքի է հրավիրում ասպիրանտուրայի բաժնի առաջատար մասնագետի

24.01.2022
Դիտումների քանակ՝ 936

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն աշխատանքի է հրավիրում ասպիրանտուրայի բաժնի առաջատար մասնագետի։ Համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից ստացված հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
Ասպիրանտուրայի բաժին
ՊԱՇՏՈՆ`
Առաջատար մասնագետ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`

  • կատարել բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով,
  • տիրապետել իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերին, կրթության ոլորտը կարգավորող օրենքներին, համալսարանի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերին,
  • իրականացնել ասպիրանտների և հայցորդների միջազգային շարժունակությանը նպաստող՝ արտասահմանյան բուհերի և միջազգային ծրագրերի ու կառույցների հետ համագործակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և հաղորդակցության կազմակերպում, ասպիրանտական և հայցորդական ծրագրերի միջազգային փորձի ուսումնասիրություն և տեղայնացման առաջարկությունների ներկայացում բաժնի պետին,
  • վարել բաժնի ֆեյսբուքյան էջը և խմբերը, ներբեռնել համապատասխան տեղեկատվությունը,
  • կազմել ասպիրանտներին ու հայցորդներին դասավանդվող դասընթացների կազմակերպման և անցկացման վերաբերյալ հետադարձ կապի հարցումների ձևաթղթերը, վերլուծել դրանցում առկա տեղեկատվությունը և ամփոփել արդյունքները,
  • ապահովել ասպիրանտների հետ նամակագրական կապ՝ անհրաժեշտ տեղեկատվության փոխանցման նպատակով,
  • իրականացնել համալսարանի կանոնադրությամբ, բաժնի կանոնադրությամբ, ռեկտորի հրամաններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ գիտության և/կամ կրթության ոլորտում,
  • օրենսդրության և իրավական ակտերի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ,
  • համակարգչային տեխնիկայի օգտագործման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • հայերենի, ռուսաց լեզվի և անգլերենի գերազանց իմացություն,
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, պատրաստակամություն, թիմում աշխատելու ունակություն,
  • իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ՝                      25 հունվարի    2022 թ.
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝  05 փետրվարի  2022 թ.

CV-ն կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլփոստին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Հարցազրույցի կհրավիրվեն CV-ի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ. https://asue.am/: