Մրցույթ՝ ամբիոնի վարիչի թափուր տեղի համար

25.01.2022
Դիտումների քանակ՝ 821

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար

Ամբիոնի վարիչ
1. Կառավարման ամբիոն
2. Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն

Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ամբիոնի մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն 5 տարվա բուհական գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:

Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝

1) դիմում ռեկտորին,
2) քաղվածք աշխատանքային գրքույկից,
3) ինքնակենսագրություն,
4) գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
5) տպագրված (հրատարակված) գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
6) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
7) ամբիոնի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունվարի 25-ից մինչև 2022թվականի փետրվարի 23-ը ներառյալ: Դիմումներն ու փաստաթղթերը սահմանված ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 401 աշխատասենյակ:

Մրցույթը կանցկացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, հասցե՝ Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 1-ին հարկ, մեծ դահլիճ:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը։