Հանդիպում ՀՊՏՀ-ում և հուշագրի ստորագրում IDeA հիմնադրամի հետ

01.03.2019
Դիտումների քանակ՝ 2452

Ս․թ․ մարտի 7-ին, ժամը 11։00-ին ՀՊՏՀ հանդիսությունների սրահում (Նալբանդյան 128, գլխավոր մասնաշենք, 1-ին հարկ) տեղի կունենա ՀՊՏՀ-ի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն։

Փաստաթուղթը ստորագրվելու է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի և IDeA Հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանի կողմից։ Հուշագրով սահմանվում է կողմերի միջև համագործակցությունը, որը միտված է Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության զարգացմանն ուղղված ընդհանուր նպատակների իրագործմանը:

Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո Րաֆֆի Պաղճեանը կներկայացնի հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները։