Այսօր ՀՊՏՀ-ում կլինեն Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչները

04.03.2019
Դիտումների քանակ՝ 1028

Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 14։00-ին ՀՊՏՀ ուսանողական խորհրդի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ մեր համալսարանում կհյուրընկալվեն Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչները՝ կրթաթոշակային մրցույթին մասնակցելու կարգը և մանրամասները ներկայացնելու համար։ Հանդիպումը տեղի կունենա կառավարման ֆակուլտետի 217 լսարանում:

Նշենք, որ Հայ կրթական հիմնարկության հայտարարած կրթաթոշակի մասին տեղեկատվությունը ՀՊՏՀ պաշտոնական կայքում հրապարակել էինք օրեր առաջ: