ՀՊՏՀ-ն աշխատանքի է հրավիրում ավագ տպագրիչի

27.06.2020
Դիտումների քանակ՝ 2098

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն աշխատանքի է հրավիրում ավագ տպագրիչի: Բուհի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից ստացված և ստորև ներկայացվող հայտարարությունը ներկայացնում է մանրամասները: Փաստաթղթերի ընդունումը սկսվում է վաղվանից՝ հունիսի 28-ից:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`

«Տնտեսագետ» հրատարակչություն

ՊԱՇՏՈՆԸ`

Արտադրատնտեսական բաժնի ավագ տպագրիչ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`

  • Տպագրական մեքենաներով (bizhub PRO C6000L գունավոր տպագրական մեքենա և bizhub 654e-իս և սպիտակ տպագրական մեքենա) կատարել տպագրության պատրաստման, շարվածքի հարդարման և տպագրման աշխատանքներ,
  • Կազմակերպել և համակարգել հրատարակչության արտադրատնտեսական բաժնի տպագրական աշխատանքները՝ կազմարարություն, տպագրում, կտրում,
  • Իրականացնել տպագրական մեքենաների(սև-սպիտակ, գունավոր) մեխանիկական սպասարկումը (կարգավորում, անսարքությունների վերացում),
  • Բազմացնել տպագրական նյութերը,
  • Կիրառել կտրող սարք (տպագրված նյութի ձևաչափի կարգավորում, տպագրական թղթի ձևաչափի փոփոխություն),
  • Իրականացնել շապիկի ծալք (ծալող սարքով),
  • Կազմակողերի համար կտրել և տարբեր նյութերից պատրաստել կազմակողեր, կազմակողի մեջ բլոկ կազմադրել և մամլել,
  • Անհրաժեշտ հերթականությամբ դասավորել էջերը տպագրման համար,
  • Կատարել բովանդակությամբ կից պարտականություններ:

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  • միջնակարգ կամ մասնագիտական կրթություն,
  • թիմում աշխատելու ունակություն և կազմակերպվածություն:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ՝

  • ինքնակենսագրություն,
  • աշխատանքային փորձըհավաստող փաստաթուղթ/եր:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ՝  28.06.2020թ.
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 02.07.2020թ.

Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները անհրաժեշտ է ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլ-փոստին՝ վերնագիր դաշտում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները: