Այսօր ՀՊՏՀ-ում տեղի կունենա Ժան Մոնե մոդուլի մեկնարկային հանդիպումը՝ հատուկ հյուրերի մասնակցությամբ

25.11.2019
Դիտումների քանակ՝ 1212

Նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (Տեմպուսի դահլիճ) տեղի կունենա «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» Ժան Մոնե մոդուլի մեկնարկային հանդիպումը: Հանդիպմանը ներկա կլինեն Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, Ն.Գ. Անդրեա Վիկտորինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը:

Մեկնարկային հանդիպման ընթացքում կներկայացվեն ծրագրի էությունը և նպատակները, ԵՄ-ի, Հայաստանի ու ՀՊՏՀ-ի միջև համագործակցությունը:

Մասնակցելու են հրավիրվում ՀՊՏՀ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը: