ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը ՀՊՏՀ-ում կվարի բաց դաս՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ
25.11.2019
Դիտումների քանակ՝ 1637
Նոյեմբերի 28-ին, ժամը 17.00-ին ՀՊՏՀ-ում (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 72 լսարան) տեղի կունենա բաց դաս՝ ՀՀ և ԵՄ հարաբերությունների, մասնավորապես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ: Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանի հրավերով բանախոսելու է ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը: Դասը «ԵՄ ինստիտուտները և որոշումների կայացման մեխանիզմները» առարկայի շրջանակում է (Ժան Մոնե մոդուլ): Հրավիրվում են թեմայով հետաքրքրվածները: