ՀՊՏՀ-ում կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ. հրավիրվում են ուսանողներն ու շրջանավարտները
03.10.2019
Դիտումների քանակ՝ 2463
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը համատեղ կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ՀՊՏՀ բակում, ժամը 11.00-15.30-ը: Տոնավաճառի ընթացքում սպասվում է.
- Պանելային քննարկում
- Զրույց-վերապատրաստում
- Վարպետաց դասեր:
Տոնավաճառին կմասնակցեն հայաստանյան ֆինանսաբանկային տարբեր հաստատություններ և առաջատար կազմակերպություներ:
Հրավիրվում են ՀՊՏՀ ուսանողներն ու շրջանավարտները:
Աշխատանքի տոնավաճառի մասին՝ նաև կից պաստառում:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից: