«Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի (2020/2021) մեկնարկ

03.10.2019
Դիտումների քանակ՝ 1728

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից տրամադրել են տեղեկություն «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի մեկնարկի վերաբերյալ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային տեղեր է հատկացնում հայ ուսանողներին՝ հնարավորություն ընձեռելով 1 տարի սովորել բրիտանական բուհերի մագիստրատուրայում: Հայտադիմումները կարող եք ներկայացնել միայն «Chevening» առցանց դիմումների համակարգի միջոցով:

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 5-ը: