Հայտարարություն ՀՊՏՀ գրադարանից
21.01.2019
Դիտումների քանակ՝ 1176
ՀՊՏՀ գրադարանից հայտնում են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՊՏՀ գրադարանը Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի անդամ է, ռուսական Համալսարանական առցանց գրադարանը շարունակում է իր համագործակցությունը՝ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար երկարացնելով առցանց գրադարանից անվճար օգտվելու հնարավորությունը՝ մինչև ս/թ ապրիլ ամիսը: Հիշեցնենք, որ էլեկտրոնային այս գրադարանն ունի դասագրքերի, մենագրությունների, գիտական պարբերականների, հանրագիտարանների, մասնագիտական և գեղարվեստական գրականության հարուստ հավաքածուներ: