Վարպետաց դաս՝ ՀՊՏՀ-ում

22.01.2019
Դիտումների քանակ՝ 2089

Համալսարանի արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի օրերը ՀՀ-ում» միջոցառումների շրջանակներում (Ազգային հետազոտական ինստիտուտ, ՌԴ, https://www.hse.ru/) սույն թվականի հունվարի 29-ին, ժամը 13:00-ին ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի կունենա ՌԴ լավագույն վերլուծաբան (''Institutional Investor'' ամսագրի վարկածով) Ալեքսանդր Կուդրինի վարպետության դասը՝ «Ներդրումային վերլուծաբանի մասնագիտությունը. աշխատանքի առանձնահատկությունները և կարիերայի հնարավորությունները» թեմայով: Ալեքսանդր Կուդրինը կկիսվի իր աշխատանքային փորձով, կպատմի սկսնակ փորձագետի համար առաջացող հնարավոր դժվարությունների և կարիերայի հեռանկարների մասին:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ: