Մագիստրոսական կրթական նեթվորքինգ. ներկայացվում են տնտեսագիտության գծով ծրագրերը

06.06.2024
Դիտումների քանակ՝ 358

Մագիստրատուրայի հարգելի՛ դիմորդներ,

«Մագիստրոսական կրթական նեթվորքինգ» միջոցառման ընթացքում ձեզ ենք ներկայացնում «Տնտեսագիտության տեսություն», «Միջազգային տնտեսական հարաբերություններ», «Մակրոտնտեսական վերլուծություն», «Բնօգտագործման տնտեսագիտություն», «Տնտեսության պետական կարգավորում» և «Նորարարությունների տնտեսագիտություն» կրթական ծրագրերի ղեկավարներին, դասախոսներին և շրջանավարտներին։

Միացե՛ք ՀՊՏՀ բակում սպասվող այս հագեցած երեկոյին, որի ընթացքում հաճելի և օգտակար հաղորդակցման հնարավորություն կունենաք։

Նշե՛ք ձեր օրացույցներում՝

  • Օր՝ հունիսի 7
  • Ժամ՝ 16։30 - 20։00
  • Վայր՝ ՀՊՏՀ բակ
  • Գինի և հաճելի երաժշտություն

Սիրով սպասում ենք:

Գրանցման հղումն՝ այստեղ