Կրթաթոշակային ծրագիր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ից

07.06.2024
Դիտումների քանակ՝ 644

Հարգելի՛ ուսանողներ,

ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ինչպես ամեն տարի, այս տարի ևս տրամադրում է 500.000 ՀՀ դրամի չափով կրթաթոշակ թե՛ անվճար և թե՛ վճարովի համակարգում սովորող ուսանողներին։

Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր

  • բակալավրի կամ մագիստրատուրայի կրթական ծրագիրն ավարտում են 2025 թվականին (դիտարկվում են թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգում սովորողները)
  • ունեն 15 և բարձր ՄՈԳ
  • պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրին։

Ծրագրի մասնակիցը դառնալու համար մանկավարժի որակավորումը պարտադիր չէ։

Ծրագրի մասնակիցներին դպրոցի աշխատավարձին զուգահեռ տրվում է լրացուցիչ 200 000 ՀՀ դրամի չափով ամենամսյա ֆինանսական աջակցություն։

Շտապի՛ր լինել այս տարվա 7 կրթաթոշակակիրներից մեկը։

Ավելին իմանալու համար կարող եք լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով

Հարցերի համար կարող եք կապ հաստատել «Դասավանդի΄ր, Հայաստան»-ի համալսարանական կարիերայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանի հետ (հեռ։ +374 41 53 01 28, էլ-հասցե՝ arevik@teachforarmenia.org)։