Շախմատի կարգ ունեցող ՀՊՏՀ-ականները կարող են դիմել՝ մասնակցելու միջազգային ուսանողական առաջնությանը

17.02.2021
Դիտումների քանակ՝ 920

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից հայտնում են, որ մարտի 13-ին կայանալու է շախմատի ուսանողական միջազգային առցանց առաջնություն (անհատական և թիմային), որին մեր համալսարանը նախատեսում է մասնակցել։ Այս նպատակով ամբիոնը շախմատիստ-ուսանողների 7 հոգանոց թիմ է հավաքագրում: ՀՊՏՀ-ում սովորող այն ուսանողները, որոնք ունեն շախմատի կարգ, կարող են մինչև փետրվարի 28-ը դիմել նշված ամբիոն՝ (+37410) 593-410 հեռախոսահամարով։