«Տնտեսության և հասարակության վերլուծության վիճակագրական մեթոդները» թեմայով միջազգային գիտաժողովի հրավեր

17.02.2021
Դիտումների քանակ՝ 1071

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի հետ համատեղ իրականացնում է միջազգային գիտաժողով՝ «Տնտեսության և հասարակության վերլուծության վիճակագրական մեթոդները» թեմայով։

Գիտաժողովին կարող են մասնակցել ուսանողներ և ասպիրանտներ։ Այն տեղի է ունենալու մայիսի 11-14-ը։

Մասնակցելու համար պետք է ներկայացնել գիտական հոդված հետևյալ թեմաներով՝
1. Կիրառական վիճակագրություն, էկոնոմետրիկայի տեսություն և մեթոդաբանություն
2. Կիրառական վիճակագրության և էկոնոմետրիկայի մեթոդների կիրառումը
2.1. տնտեսության, քաղաքականության և սոցիալական ոլորտում
2.2. ժողովրդագրության և բնակչության վիճակագրության ոլորտում
2.3. կառավարման և որոշումների կայացման գործընթացում
3․ Վիճակագրական և ակտուարական մեթոդները ապահովագրության մեջ։

Գիտաժողովը կազմակերպվում է առկա (offline) ձևաչափով, հեռահար մասնակցության հնարավորությամբ։

Ստորև ներկայացնում ենք գիտաժողովի վերաբերյալ մանրամասները․

  • անցկացման հասցեն՝ Մոսկվա, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարան,
  • մասնակիցների ժամանման օրը՝ 2021թ. մայիսի 11,
  • մասնակիցների գրանցումը՝ 2021 թ. մայիսի 12-ին, ժամը 9.30-ից,
  • լիագումար նիստի սկիզբը՝ 2021 թ. մայիսի 12-ին, ժամը 10.00-ին,
  • ընթացիկ նիստերի անցկացման օրերը՝ 2021թ. մայիսի 12-13-ը,
  • աշխատանքային լեզուներ՝ ռուսերեն և անգլերեն:

Ձեր հայտի բավարարման և հոդվածի՝ գիտաժողովի ծրագրում ներառելու մասին ծրագրային կոմիտեի որոշումը կընդունվի մինչև 2021թ. ապրիլի 1-ը: Համաժողովին հրավիրված մասնակիցների ցուցակները կտեղադրվեն գիտաժողովի կայքում:

Գիտաժողովին մասնակցությունն անվճար է։

Մասնակցության հայտը և գիտական հոդվածները պետք է ներկայացվեն մինչև 2021թ․ մարտի 20-ը։ Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։