ՀՊՏՀ-ն կազմակերպում է այց «Կոկա Կոլա երջանկության գործարան»

21.02.2020
Դիտումների քանակ՝ 1235

ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը սույն թվականի մարտի 10-ին, ժամը 13։30-ին, կազմակերպում է այց դեպի «Կոկա Կոլա երջանկության գործարան»: Այցի ընթացքում հնարավորություն կստանաք ծանոթանալու Կոկա-Կոլա բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին, տեղեկանալ ընկերության գործունեության մասին՝ կիրառվող նոր տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին, կազմակերպության ռազմավարությանը, տեսնել շշալցման հոսքագծերը և իհարկե, վայելել իրենց սիրելի ըմպելիքները: Այն ուսանողները, ովքեր ցանկանում են միանալ այցին, պետք է իրենց մասնակցությունը հաստատելու համար լրացնեն ներկայացված հայտադիմումը:  Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 59-34-72 հեռախոսահամարով կամ մոտենալ կառավարման ֆակուլտետի մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժին: