Սեմինարի հրավեր ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանից
ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը ասպիրանտուրայի ուսանողների համար անցկացնում է «Ֆինանսական շուկաներ և կորպորատիվ ռազմավարություններ. համեմատական ուսումնասիրություններ» թեմայով սեմինար:
Սեմինարը կանցկացվի ապրիլի 9-ին՝ Տնտեսական և Սոցիալական զարգացման ամենամյա միջազգային կոնֆերանսի շրջանակներում (Annual April International Conference on Economic and Social Development) ՌԴ «Բարձրագույն տնտեսագիտության դպրոց» ազգային հետազոտական համալսարանում: Կոնֆերանսը գրավում է աշխարհի առաջատար համալսարանների մեծ թվով հետազոտողների` տարատեսակ քննարկվող թեմաների շուրջ:
Սեմինարի ամենաազդեցիկ խոսնակներից է Թիլզբուրգի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Մաքքերին( Joseph McCahery J.D): Սեմինարի հիմնական նպատակն է զարգացնել ակադեմիական կապերը և խթանել երիտասարդ հետազոտողների փոխանակումը: Ասպիրանտները կներկայացնեն 20 րոպե տևողությամբ շնորհանդեսներ, այնուհետև կլսեն իրենց ելույթի վերաբերյալ ոլորտի առաջատար փորձագետների կարծիքները: Լավագույն նյութերը կհրապարակվեն Ռուսաստանի առաջատար գիտական ամսագրերից մեկում՝ «Կորպորատիվ ֆինանսների հետազոտություններ» ամսագրում( Journal of Corporate Finance Research):
Սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք մինչև փետրվարի 28-ը կազմակերպչական կոմիտեին ուղարկել ձեր հետազոտական առաջարկները (առավելագույնը 3 էջ), որոնք բաղկացած են հիմնական հետազոտական վարկածից, մեթոդներից, տվյալներից և արդյունքներից, և կարճ CV հետևյալ էլ. փոստին՝ PhDWorkshop@hse.ru:
Դիմորդներին ընտրության մասին կտեղեկացվի մինչև մարտի 5-ը:
Ավելի մանրամասն՝ Annual April International Conference on Economic and Social Development և https://finance.hse.ru/en/announcements/335376598.html հղումներով:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: