ՀՊՏՀ ռեկտորը կհանդիպի դիմորդների ծնողների հետ
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:30-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի կունենա ՀՊՏՀ ռեկտորի հանդիպումը դիմորդների ծնողների հետ։ Հանդիպման շրջանակներում կներկայացվեն համալսարանում առկա մասնագիտությունները, ընդունելության գործընթացը, արտերկրում փոխանակային ծրագրերով ուսումնառելու պայմանները, հանրապետության առաջատար կազմակերպությունների հետ համալսարանի համագործակցության արդյունքները:
Հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ և նպատակ ունի ծնողների հետ սերտ հարաբերություններ հաստատելու ճանապարհով դիմորդներին օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ծնողները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց առաջարկները, ստանալու պարզաբանումներ հետաքրքրող հարցերի առնչությամբ։
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղմամբ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 59 34 77: